ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Դեռ չեն քննարկել

Դեռ չեն քննարկել
10.04.2013 | 15:24

irates.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` սպասվո՞ւմ են կառավարության կազմում կտրուկ փոփոխություններ, ՀՀԿ-ն պատրա՞ստ է պաշտոններ առաջարկել երիտասարդ կադրերին:
«Ճիշտն ասած, այս պահին պատրաստ չեմ պատասխանելու: Խոշոր, մասշտաբային ձևով էդ հարցը չի քննարկվել, երբ կքննարկենք՝ այն ժամանակ էլ պատրաստ կլինեմ պատասխանելու հարցին»,-ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
Գալուստ Սահակյանին հիշեցրինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմն առաջ են քաշել որոշ մարզպետների պաշտոնանկության հարցը. իշխանությունը կդիմի՞ այդ քայլին:
«Ինքնանպատակ ոչինչ չի լինում: Սպասեք կառավարության ձևավորմանը»,- արձագանքեց վերջինս:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ